Դիեգո Մարադոնայի փաստաբանը հայտնել է լեգենդի մահվան պատճառը

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան ասել է, որ իր հաճախորդը մահացել է վատ վերաբերմունքի հետևանքով:

«Բժիշկները շատ սխալներ թույլ տվեցին: Մարադոնան մահացել է, քանի որ նրա սիրտը պայթել է: Ավելի վաղ ես բոլորին հայտնել էի Դիեգոյի վիճակի մասին։ Բայց նրա մահից հետո մենք հասկացանք, որ դա պայմանավորված է օրգանիզմում կուտակված ջրի քանակով։ Նրան տանը բուժելու ընտանիքի որոշումը խենթություն էր: Անհրաժեշտ էր, որ նա մնար կլինիկայում»,- Մորլուի խոսքերն է մեջբերում FOX Sports-ը:

Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում՝ սրտի սուր անբավարարության պատճառով, որը հանգեցրել է թոքային այտուցի։