Ավարտվեց Եվրոպա Լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրը: Մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն արդեն հայտնի են.
Հարձակվող Պատսոն Դակայի պոկերը «Լեսթերին» օգնեց Մոսկվայում առավելության հասնել «Սպարտակի» նկատմամբ (4:3), «Վեսթ Հեմի» պաշտպան Իսսա Դիոպն աչքի ընկավ «Գենկի» դեմ տնային խաղում (3:0), «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեն դուբլի հեղինակ դարձավ «Լեգիայի» դեմ հանդիպմանը (3:0), «Լիոնի» հարձակվող Տոկո Էկամբին իր 2 գոլով նպաստեց Պրահայի «Սպարտայի» նկատմամբ հաղթանակին (4:3):
https://twitter.com/EuropaLeague/status/1451309403718799360?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1451309403718799360%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2FEuropaLeague2Fstatus2F1451309403718799360widget%3DTweet