EUROPE LEAGUE. Բրենդան Ռոջերսը՝ «Սպարտակի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է Եվրոպա Լիգայում «Սպարտակի» դեմ թիմի խաղը (4:3):

«Խաղից առաջ մենք խաղացողներին ասացինք, որ նրանք պետք է ավելի շատ վազեն, պաշտպանների թիկունք փոխանցումներ կատարեն, և հանդիպման ժամանակ մենք նրանց խնդրեցինք դա անել: Այո, մենք գոհ ենք արդյունքից, երկրորդ խաղակեսի խաղից, երբ բնավորություն ու ագրեսիա ցուցադրեցինք: Ես ուրախ եմ, որ Դական պոկեր հեղինակեց:

«Սպարտակը» մեզ չզարմացրեց, նրանք լավ խաղացողներ են, ցուցադրեցին լավ ֆուտբոլ: Մենք պարզապես երկրորդ գնդակը նվիրեցինք մրցակցին:

Ռուս ֆուտբոլիստները միշտ աչքի են ընկել իրենց բարձր մակարդակով և լավ ֆիզիկական պատրաստվածությամբ։ «Սպարտակի» կազմում ինձ դուր եկավ Այրթոնը, որը ֆանտաստիկ առաջին խաղակես անցկացրեց, և Լարսոնը, որը հիանալի տեսք ուներ, տեխնիկապես լավն էր:

Տեսնենք, թե Ռուաստանի խաղացողներից որը հետագայում կարող է հանդես գալ Պրեմիեր Լիգայում»,- ասել է Ռոջերսը: