Դիեգո Սիմեոնե. ««Ատլետիկոն» կձգտի խնդիրներ ստեղծել «Լիվերպուլի» համար»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղի մասին:

««Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ֆանտաստիկ հատված են անցկացնում: Չափազանց հաճելի է նայել, թե ինչպես են այդ թիմերը խաղում: Նրանք արագաշարժ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր կարող են վազել հակագրոհների ժամանակ:

Վան Դեյկն ուժեղացրեց պաշտպանությունում նրանց խաղը: Սակայն մենք կձգտենք խնդիրներ ստեղծել նրանց համար», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն: