CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ-ն կորուստներ ունի «Լայպցիգի» հետ խաղից առաջ

Հարձակվող Նեյմարը, կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը և պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածքների պատճառով բաց կթողնեն ՊՍԺ-ի հաջորդ հանդիպումը:

Բրազիլիայի հավաքականից նախորդ շաբաթ վերադարձած Նեյմարը ցավեր ունի աճուկի շրջանում և մոտ օրերս բուժում կստանա:

Պարեդեսը վնասվածք է ստացել Արգենտինայի հավաքականի կազմում խաղալիս և հաջորդ ամիս ազգային հավաքականների ընդմիջումից հետո խաղադաշտ կվերադառնա:

Ռամոսը, որն այս մրցաշրջանում երբեք չի խաղացել ՊՍԺ-ում, շարունակում է ապաքինվել սրունքի վնասվածքից:

Նրանք բոլորը հոկտեմբերի 19-ին Չեմպիոնների Լիգայում չեն խաղա «Լայպցիգի» դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: