Սանդրո Վագներ. «Լիոնել Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակին»

«Բավարիայի» նախկին հարձակվող Սանդրո Վագները կիսվել է «Ոսկե գնդակի» առաջիկա մրցանակաբաշխության վերաբերյալ իր տեսակետներով:

«Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակին»: Ինձ համար այս տարվա բացահայտ ֆավորիտը Կյելինին է: Նրան հաջորդում է Ռոբերտ Լևանդովսկին: Մեսսին շանս չունի նվաճելու այն», – ասել է Վագները DAZN-ին տված հարցազրույցում:

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատելե թատրոնում: