Անգլիական «Վեսթ Բրոմվիչի» և Իռլանդիայի հավաքականի հարձակվող Կալում Ռոբինսոնը կտրականապես հրաժարվել է պատվաստվելուց:
«Ես դեռ չեմ պատվաստվել, սա իմ կանխամտածված ընտրությունն է: Տհաճ էր երկու անգամ կորոնավիրուսով վարակվելը: Ես ընդունում եմ, որ ապագայում ես կփոխեմ վերաբերմունքս սրա նկատմամբ:
Պատվաստումը յուրաքանչյուրի համար անհատական ընտրություն է: Ես գիտեմ, որ շատերն են դա պահանջում ուրիշներից, բայց յուրաքանչյուրն իրավունք ունի որոշելու իր անելիքը: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին պարտադրել», – Ռոբինսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: