Ռոբերտո Մանչինի. «EURO 2020-ում իսպանացիների դեմ խաղը մեզ համար ամենաբարդն էր»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հետ հանդիպումից առաջ:

«Եվրոպայի առաջնությունում իսպանացիների դեմ խաղը մեզ համար ամենաբարդն էր: Կարմիր ֆուրիան ֆուտբոլիստների շատ լավ ընտրություն ունի: Վստահ եմ, որ առաջիկա հանդիպումը շատ հետաքրքիր կստացվի: Հիանալի կլիներ Ազգերի Լիգան հաղթելը», – Մանչինիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 6-ին, «Սան Սիրո» մարզադաշտում: