Պեպ Գվարդիոլան՝ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» և «Բարսելոնայի» պարտությունների մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իրեն չի զարմացնում Չեմպիոնների լիգայում «Ռեալի» և «Բարսելոնայի» արդյունքները:

«Չեմպիոնների լիգայի արդյունքներն ինձ չեն զարմացնում: Ես խաղում եմ այս մրցաշարում 12 տարի և զգում եմ, որ մակարդակը բարձրացել է: Յուրաքանչյուր խաղ կարող է վտանգավոր լինել նույնիսկ մեծ թիմերի համար:

Ավելի վաղ, երբ ասում էի, թե որքան դժվար է հաղթել հանդիպումը, գուցե մարդիկ ինձ չէին լսում: Ահա թե ինչու, երբ գնում ես Չեմպիոնների լիգա, պետք է տոնել: Երբ խմբային փուլի խաղում հաղթում ես, պետք է տոնել: Երբ դուրս ես գալիս քառորդ եզրափակիչ, պետք է տոնել ու արժանին մատուցել այս նվաճմանը»,- ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Ռեալը» վերջին րոպեներին պարտվեց «Շերիֆին» (1:2), իսկ «Բարսելոնան» պարտվեց «Բենֆիկային» (0:3):