ՈՒԵՖԱ-ն կպատժի թուրք մրցավար Ջյունեթ Չակիրին

Մրցավար Ջյունեթ Չակիրը կպատժվի ՈՒԵՖԱ -ի կողմից Չեմպիոնների Լիգայի «Միլան» – «Ատլետիկո» խաղում վիճելի որոշումների համար (1:2):

Թուրք մրցավարը 29 -րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ցույց տալով՝ խաղադաշտից հեռացրեց «Ռոսոներիների» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեին, իսկ երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոց նշանակեց իտալական ակումբի դարպասին, ինչը հարցեր առաջացրեց «Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլիի մոտ:

La Gazzetta dello Sport- ի փոխանցմամբ՝ Չակիրն ու նրա տեսաօգնական Աբդուլկադիր Բիտիգենը կպատժվեն, պատժի ժամկետները չեն նշվում: