«Սպարտակի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը արդյունավետ խաղ է ցուցադրում այս մրցաշրջանում Եվրոպա Լիգայում:
Հոլանդացի խաղացողը մրցաշարի ընթացիկ խաղարկությունում ինը գոլային փոխանցում է կատարել: Այս պահին այս ցուցանիշով Պրոմեսը լավագույնն է Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկությունում:
Պրոմեսը առաջ է անցել ՊՍՎ-ի ֆուտբոլիստներ Մարիո Գյոտցեից և Կոդի Գակպոյից (երկուսն էլ կատարել են 8 գոլային փոխանցում), ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Ջենգիզ Ունդերից (6) և «Բրագայի» ֆուտբոլիստ Ռիկարդու Օրտուից (6):