Ֆրանսիացի Ռոբեր Պիրեսը նշել է Չեմպիոնների Լիգայի իր ֆավորիտին

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը նշել է, թե ում է համարում Չեմպիոնների Լիգայի ֆավորիտ: Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում չկա ավելի ուժեղ թիմ, քան «Բավարիան»:

«Բավարիան» շատ ուժեղ կազմ ունի: Նրանք ամեն դիրքում ունեն բարձրակարգ ֆուտբոլիստ, ուստի նրանք Չեմպիոնների Լիգան հաղթելու հիմնական ֆավորիտներն են: Ամենից շատ տպավորված եմ աջակցության գոտում գտնվող Կիմիխ — Գորեցկա զույգով: Նրանք հասկանում են միմյանց և հիանալի լրացնում ուժեղ կողմերը»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում Kicker-ը: