Ռոնալդու. «Երբեմն ես լավ եմ խաղում ու գոլ չեմ խփում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Վիլյառեալի» դեմ հանդիպման մասին (2:1), որում պորտուգալացին հաղթական գնդակը խփել է 95-րդ րոպեին:

“Ես շատ ուրախ եմ. Այսօր ես լավագույն խաղը չցուցադրեցի, այնքան էլ լավ չխաղացի: Բայց երբեմն ես լավ եմ խաղում ու գոլ չեմ խփում: Այսօր ես այսպես-այնպես խաղացի և գոլ խփեցի:

Դա շատ կարեւոր է. Մենք գիտեինք, որ դժվար կլինի հաջորդ փուլ դուրս գալ, եթե այս խաղում միավորներ չվաստակեինք: Այժմ ամեն ինչ հնարավոր է, ճանապարհը բաց է մեզ համար, և մենք հավատում ենք, որ ավելի առաջ կգնանք»,- ասել է Ռոնալդուն: