Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

«Շերիֆի» դարպասապահ Գեորգիոս Աթանասիադիսը ճանաչվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն խաղացող:

Հույն դարպասապահը 11 հարված հետ մղեց «Ռեալի» դեմ խաղում (2:1) և օգնեց իր թիմին սենսացիոն հաղթանակ տանել «Սանտիագո Բեռնաբեուում»:

Երկրորդ տուրի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ Լերոյ Սանեն («Բավարիա»), Դարվին Նունյեսը («Բենֆիկա») եւ Միլան Շկրինյարը («Ինտեր»):