ՈւԵՖԱ-ն կկրկնապատկի կանանց ԵՎՐՈ 2022-ի մրցանակային գումարը

ՈւԵՖԱ-ի գործկոմը հաստատել է 2022 թվականի կանանց Եվրոպայի Առաջնության բոլոր մասնակիցների համար վճարների էական բարձրացումը, որը հաջորդ ամառ տեղի կունենա Անգլիայում:

Կանանց Եվրո 2022-ին մասնակցող 16 թիմերը կկիսեն 16 միլիոն եվրո գումարը, ինչը կրկնապատկում է Նիդերլանդներում Եվրո 2017-ից բաշխված 8 միլիոն եվրո ընդհանուր մրցանակային գումարը: Ֆոնդերի բաշխումը ներառում է ավելացված երաշխավորված գումարներ և բոնուսներ` խմբային փուլում արդյունքների համար:

Բացի այդ, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն առաջին անգամ հաստատեց ակումբների խրախուսման ծրագիրը՝ տրամադրելով 4,5 մլն եվրո` եվրոպական այն ակումբներին պարգևատրելու համար, որոնց ֆուտբոլիստները կմասնակցեն կանանց Եվրոպայի Առաջնության եզրափակիչ փուլին և դրանով իսկ կնպաստեն մրցաշարի մեծ հաջողությանը: