Ռոբերտ Լևանդովսկի. «Հիանալի կլիներ խաղալ 2022 թվականի Աշխարհի Առաջնությանը»

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է այս մրցաշրջանում իր նպատակների մասին:

«Մյունխենի «Բավարիայի» հետ մենք միշտ ունենք ամենաբարձր նպատակները: Հիանալի կլիներ հաջորդ տարի Աշխարհի Առաջնությանը խաղալ ազգային հավաքականի հետ: Մենք ներուժ ունենք, և կանենք ամեն ինչ, որ այնտեղ լինենք», – Լեւանդովսու խոսքն է մեջբերում Kicker-ը:

ԵՎՐՈ 2020-ում Լեհաստանի հավաքականը, անցկացրած 6 խաղից հետո, վաստակեց 11 միավոր և գրավեց 3-րդ տեղը I խմբում: