ՖԻՖԱ-ն պատժել է Հունգարիայի հավաքականին, երկրպագուների կողմից ռասիզմի դրսևորման համար՝ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ։
Հունգարիայի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դատարկ ստադիոնում։ Նշենք, որ ԱԱ-2022 շրջանակում, Հունգարիան կմրցի Ալբանիայի հետ։
Դրանից զատ, Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժվել է 200 հազար շվեյցարական ֆրանկով (185 հազար եվրո), որը համարվում է ֆուտբոլի ֆեդերացիայի վրա դրված ամենամեծ տուգանքը։
Եվս մեկ հանդիպում առանց հանդիսական դրվել է Հունգարիայի վրա պայմանական կերպով։ Պատիժը ուժի մեջ կմտնի, եթե նման բան երկրպագուների կատարմամբ կկրկնվի։
Անգլիայի դեմ խաղում, հունգարացի երկրպագուները կապիկի ձայներ էին հանում Անգլիայի ազգային հավաքականի սևամորթ ֆուտբոլիստների հասցեին։