Ձերբակալվել է հանրահայտ իտալացի ֆուտբոլիստի եղբայրը

Անտոնիո Կասսանոյի եղբյարը ձերբակալվել է և մեղադրվում է գողության մեջ, որի ընթացքում գողացվել է 30 հազար եվրոյի ապրանք։

«Ինտերի», «Միլանի», «Ռոմայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին աստղը երբեք չի թաքցրել իր ծանր մանկությունը և խոստովանել է, որ եթե չլիներ ֆուտբոլն ապա կարող էր ընկնել վատ շրջապատ։ Այդ վատ շրջապատ ընկել է նրա եղբայրը՝ Ջիովանին։

Ոստիկանությունը հաղորդել է, որ Ջիովանին Կասսանոն մեղադրվում է Սաննիկանդրո-դի-Բարի քաղաքի բնակարաններից մեկում գողության մեջ, որը տեղի է ունեցել հունիսի 10-ին։ Բնակարանից գողացվել են ավելի քան 30 հազար եվրոյի ապրանք ինչպես նաև Rolex-ի ժամացույցներ։