«Վալենսիայի» և «Սարագոսայի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ Արգենտինայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Այալան հրազենային հարձակման է ենթարկվել, հայտնում է Mundo Deprotivo-ն։
Հարձակումը տեղի է ունեցել Սան-Կաետանո համայնքում։ Երեք ավազակ հարձակվել են Այալայի վրա, երբ նա իր մեքենայի մեջ էր։ Հանցագործները քար են նետել մարզչի մեքենայի վրա, որպեսզի կանգնեցնեն նրան։ Հետո գողերը նրան սպառնացել են զենքերով և վերցրել են գումար՝ 5,6 հազար եվրո, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստի հեռախոսը։ Մեկ այլ վարորդ նկատելով դա զանգել է ոստիկանություն։