Պելեն նոր լուսանկար է հրապարակել հիվանդանոցից (լուսանկար)

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, մեկնաբանելով իր առողջական վիճակը, նոր լուսանկար է հրապարակել հիվանդանոցից․

«Ինչպես տեսնում եք, ես բռունցքով հարվածում եմ օդին՝ տոնելով ամեն օրը։ Լավ տրամադրություն լավագույն դեղամիջոցն է և ես դրանից բավականաչափ ունեմ։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Ես այնքա շատ սեր եմ ստացել, որ իմ սիրտը լի է շնորհակալություններով։ Շնորհակալ եմ Ալբերտ Էյնշտեյն հիվանդանոցի բոլոր աշխատակիցներից»,- գրել է Պելեն։

https://www.instagram.com/p/CUA-HQ_lfy0/?utm_source=ig_web_copy_link