Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացցին խոսել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Զինեդին Զիդանի հետ միջադեպի մասին:
– Հավանաբար, շատերին դեռ տանջում է այն հարցը, թե ի՞նչ ասացիք Զիդանին աշխարհի առաջնության եզրափակչում, որից հետո նա գլխով հարվածեց ձեզ:
– Այդ խաղում ես հաճախ էի քաշում նրա մարզաշապիկից, իսկ նա ասում էր, որ եթե դրա կարիքը ունենամ, կարող եմ վերցնել այն խաղից հետո, ինչին ես պատասխանեցի, որ ես ավելի շատ կնախընտրեի նրա քրոջը:
– Իբրահիմովիչն ասում է, որ Զիդանը ձեզ հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում: Եվ որ առանց Զիդանի դուք կմնայիք սովորական պաշտպան, ով հայտնի կլիներ միայն Իտալիայում:
– Ես չէի լսի, թե ինչ է ասում Իբրահիմովիչը: Այն ժամանակ ես ավելի շատ զայրացա, որ Զիդանը պաշտպանվեց բոլոր ֆրանսիացիների կողմից, և իմ ազգը՝ իտալացիները, դատապարտեցին ինձ այդ խոսքերիս համար: Նրանք պետք է համբուրեին այն գետինը, որի վրա ես քայլում էի:
Աշխարհի առաջնության եզրափակչում խփեցի ամենակարևոր գոլը և խաղից դուրս հանեցի նրանց առաջատարին, բայց երախտագիտության փոխարեն ես միայն քննադատության հոսք ստացա, – ասել է Մատերացցին: