Անգլիացի լեգենդար դարպասապահ Պիտեր Շիլթոնը դեմ է ֆուտբոլում բուքմեյքերական գովազդերի կիրառմանը: 71-ամյա Շիլթոնը խոստովանել է, որ 45 տարի տառապել է խաղամոլությամբ և «միլիոններ է կորցրել» խաղատներում: Նախկին դարպասապահը խաղադրույքներ չի կատարել արդեն 6 տարի:
Պիտերը նաև կնոջ՝ Ստեֆի հետ համահեղինակել է «Հաղթահարելով խաղամոլության կախվածությունը» գիրքը, և այս շաբաթ դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հուզիչ նամակով՝ ակումբներին կոչ անելով արգելել բուքմեյքերական գովազդները:
«Նրանք խրախուսում են մարդկանց խաղադրույք կատարել: Ես գիրք գրեցի, որպեսզի փորձեմ այլ խաղամոլներին ցույց տալ, որ ելք կա, և նաև փորձել ուշադրություն հրավիրել խնդրի վրա: Ես հանդիպեցի Բորիս Ջոնսոնին և հույս ունեմ, որ նա և իր կինը՝ Քերին, կարդացին նամակն ու գիրքը՝ տեսնելու, թե ինչ ազդեցություն կարող է դա թողել մարդկանց վրա:
Սա մեծ հնարավորություն է կառավարությունում փոփոխություններ կատարելու համար: Դրամախաղով շապիկներ հագած խաղամոլները երիտասարդների համար խաղադրույքը սովորություն են դարձնում: Թռուցիկ գովազդերի և անվճար պտույտների պես բաները պարզապես ներգրավում են երիտասարդներին այս ամենի մեջ:
Մենք չենք խնդրում ձեզ դադարեցնել բոլոր գովազդերը: Այժմ ֆուտբոլը բուքմեյքերների համար թիվ 1 սպորտաձևն է, և այս ոլորտում ավելի ու ավելի շատ խաղամոլներ կան» ասել է նախկին դարպասապահը: