«Կրասնոդարի» կիսապաշտպանը վարձակալությամբ հանդես կգա թուրքական ակումբում

«Կրասնոդարի» կիսապաշտպան ՄագոմեդՇապի Սուլեյմանովը կարիերան կշարունակի Թուրքիայում:

21-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում վարձավճարով կխաղա «Գիրեսունսփորում», հաղորդում է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը:

Սուլեյմանովը «Կրասնոդարի» սան է:  Հիմնական թիմի կազմում նա անցկացրել է 118 խաղ, դարձել 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Թուրքիայի առաջնության առաջին երեք տուրերից հետո «Գիրեսունսփորը» դեռևս վաստակած միավոր չունի և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղում: