Դիդյե Դեշամ. «Ֆրանսիայի համար Ֆինլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը կարևոր արդյունք է»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (2-0):

«Մենք ամեն ինչ ճիշտ չենք արել, բայց ավելի վճռականություն ենք ցուցաբերել: Որակը ցուցադրեց մեր խաղը և վստահությունը: Մենք իսկապես շատ լավ քայլեր կատարեցինք:

Այս ներկայացումն ավելի մոտ էր նրան, ինչ դուք կսպասեիք մեր կարգավիճակով թիմից: Մեզ համար դա շատ կարևոր արդյունք էր երկու ոչ-ոքիից հետո, իսկ Աշխարհի առաջնության ուղեգիրը դեռ մեր ձեռքերում է», – Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: