Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոնդ Դոմենեկն իր կարծիքն է հայտնել աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ծրագրերի վերաբերյալ: Նման նախագիծը ներկայացրել է «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը:
«Անիմաստ գաղափար։ Սա հիմար գաղափար է: Առավել անիմաստ է այն փաստը, որ դրան նպաստում է Վենգերը, ով իր մարզչական աշխատանքի ընթացքում դեմ էր այս գաղափարին: Ես մի քանի անգամ վիճեցի նրա հետ, երբ նա չէր ցանկանում, որ իր խաղացողները հրավիրվեին հավաքական: Ես չեմ հասկանում նրա դիրքորոշումը»,- մասնագետի խոսքերն է մեջբերում GFFN-ը: