Մարկո Վերատին կարող է բաց թողնել ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղը

ՊՍԺի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է բաց թողնել աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Շվեյցարիայի դեմ հանդիպումըՀայտնում է Gazzetta dello Sport-ը:

Կիսապաշտպանը ծնկի վնասվածք է ստացել Բուլղարիայի հետ խաղում (1: 1):  Չնայած նրան, որ Վերատին ավարտեց հանդիպումը, վաղը նա կարող է խաղադաշտ դուրս չգալ:  Ֆուտբոլիստն այսօր բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի, թե ինչքան լուրջ է վնասվածքը: 

Եթե ​​Մարկո Վերատին չկարողանա օգնել Իտալիային, ապա նրա տեղը կզբաղեցնի Մանուել Լոկատելլին:

Հիշեցնենք, որ ՇվեյցարիաԻտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին:  Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: