Կառլոս Սոլեր. «Այս պարտությունն անընդունելի է»

«Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Կառլոս Սոլերը մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Շվեդիայից կրած պարտությունը:

Շվեդները առաջին գոլը խփեցին Սերխիո Բուսկետի և Սոլերի անհաջող փոխանցումից հետո, ինչը թույլ տվեց Ալեքսանդր Իսակին հավասարեցնել հաշիվը:

«Այս պարտությունն անընդունելի է: Առաջին բաց թողած գոլը պարզապես թյուրիմացություն էր:

Երկրորդ գոլը ստացվեց դիպուկ հարվածից հետո և այն փչացրեց հանդիպման մնացած մասը: Բայց մենք պետք է համախմբվենք և պայքարենք հաջորդ խաղերում», – Սոլերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: