Անգլիայի երիտասարդական գավաթի խաղն ընդհատվեց ֆուտբոլիստի սրտի կանգի պատճառով

Սարսափելի դրվագ տեղի ունեցավ Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկության «Բոստոն Յունայթեդ» – «Վեսթ Բրիջֆորդ» խաղում:

Ինչպես նշում է DailyMail-ը, հանդիպման ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը սրտի կաթված է ստացել: Հանդիպումը դադարեցվեց, ինչից հետո աշխատակիցները խնդրել են երկրպագուներին հեռանալ տրիբունայից:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության երեք մեքենա: Բժիշկները մի քանի անգամ օգտագործել են դեֆիբրիլյատորը, սակայն խաղացողը չի արձագանքել նրանց գործողություններին:

Ֆուտբոլիստը, ենթադրաբար, Բրիջֆորդից տեղափոխվել է Նոթինգհեմ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: