Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդոն, ով ազատ գործակալի կարգավիճակում է գտնվում, հայտնվել է թուրքական «Բեշիկթաշի» հետաքրքրությունների տիրույթում: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ֆերնանդոյի վերջին ակումբը «Պեկին Գուանն» էր, որի հետ պայմանագիրը խզվեց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է վերադառնալ «Սպարտակ»:
Ֆերնանդոն կարմիր– սպիտակների կազմում խաղացել է 2016-ից 2019 թվականներին: Կարմիր–սպիտակի կազմում նա անցկացրել է 98 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: