Հայտնի է Սթիվեն Ջերարդի Հայաստան չգալու պատճառը

Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» կհյուրընկալի «Ռեյնջերսին»։

Daliyrecord-ի փոխանցմամբ շոտլանդական թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը չի մեկնել Հայաստան։ Ըստ աղբյուրի պատճառը Սթիվեն Ջերարդի կորոնավիրուսային թեստի դրական պատասխանն է:

Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով Հայաստան չեն ժամանել նաև ֆուտբոլիստներ՝ Ջեյմս Տավերնյեն, Քելվին Բեսին, Սքոթ Ռայթը, Ռայան Քենթը։

Առաջիկա խաղում «Ռեյնջերսի» գործողությունները ղեկավարելու է մարզիչ Գարի Մաքալիսթերը։

Հիշեցնեք, որ «Ալաշկերտ» – «Ռեյնջերս» խաղը կայանալու է  օգոստոսի 26-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մրզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին: