Աֆղանստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստները տարհանվել են երկրից

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիտների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հաղորդել է, որ Աֆղանստանի ֆուտբոլի կանանց հավաքականը այն 75 անձանց մեջ էին մտնում, որոնք տարհանվել են Քաբուլից՝ Ավստրալիա։

«Այդ երիտասարդ կանայք, ինչպես մարզիկներ ու ակտիվիստները, հայտնվել են ծանր իրադրությունում, մենք շնորհակալ ենք միջազգային կազմակերպությանը օգնության հասնելու համար։ Կին-ֆուտբոլիստները խիզախություն են ցուցաբերել և մենք հույս ունենք, որ Աֆղանստանի սահմաններից դուրս նրանք լավ կյանք կունենան։

Սակայն մեզ դեռ շատ աշխատանք կա։ Կանանց ֆուտբոլը՝ ընտանիք է և մենք պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ ապահով է։ Մենք թեթևություն ենք զգում այն բանից, որ ֆուտբոլիստների այս խումբը կարողացավ լքել Աֆղանստանը»,- գրված է FIFPro-ի հրապարակման մեջ։