Ռիո Ֆերդինանդը անվանել է երկու ֆուտբոլիստի, ովքեր կուժեղացնեն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է, թե ով կարող է ուժեղացնել կազմը․

«Սաուլ Նիգեսը անթերի կերպով կտեղավորվեր Մանչեսթեր Յունայթեդում։ Մի քանի տարի առաջ նրա համար պահանջում էին 221 մլն դոլար իսկ հիմա՝ 55-69 մլն դոլար։ Այս պահին սա հիանալի գին է այսպիսի ֆուտբոլիստի համար։ Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Եթե հնարավորություն ունես գնալու նրան ապա արա դա։

Թիմը կարող է ուժեղացնել նաև Դեկլան Ռայսը։ Ես նրա երկրպագուն եմ, ցանկանում եմ տեսնել թե ինչպես է նա զարգանում։ Ամռանը, Անգլիայի հավաքականում նա հիանալի էր»,- ասել է Ֆերդինանդը։