Մոսկվայի «Սպարտակի» և նախկին ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Ռինատ Դասաևը ստացել է ԵՎՐՈ 1988-ի գողացված արծաթե մեդալի կրկնօրինակը:
Ուրբաթ օրը Սոկոլնիկիում տեղի ունեցավ Դասաևի մրցաշարի փակման արարողությունը: Նախկին դարպասապահը մեդալի կրկնօրինակը ստացել է ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի ձեռքից:
Եվրոպայի 1988 թվականի առաջնությունն անցկացվել է Գերմանիայում: Նախկին ԽՍՀՄ հավաքականը հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվեց Հոլանդիայի ընտրանուն:
Ինչպես ավելի վաղ ասել էր Դասաևը, մեդալը գողացել էին Մոսկվայի իր բնակարանից, երբ նա ապրում էր Իսպանիայում: