Հյուսիսայուն Կորեայում ցուցադրել են Օլիմպիական խաղերի կրկնությունը (լուսանկար)

Հյուսիսային Կորեայի պետական ալիքով ցուցադրել են Օլիմպիական խաղերի կրկնությունը։

Ինչպես հայտնում է NK News-ը,  «KCTV» ալիքը ներկայացրել է օլիմպիական մրցաշարի, կանանց ֆուտբոլի՝ Մեծ Բրիտանիա- Չիլի հանդիպումը։ Հեռարձակումը եղել առանց մեկնաբանության և ցածր որակով։

Այդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 21-ին, իսկ ցուցադրվել է օգոստոսի 8-ին։

ԶԼՄ-ներում կասկածում են, որ Հյուսիսային Կորեայում այդ հեռարձակումը ստացել են անօրինական ձևով։

Մեծ Բրիտանիա – Չիլի հանդիպումը դարձել է առաջին հեռարձակումը օլիմպիական խաղերից, որը ցուցադրվել է ամբողջ երկրով։