Անվանի մասնագետը կարող է գլխավորել Ուկրաինայի հավաքականը

Գործակալ Մարկո Աբրեուն, ով ներկայացնում է պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկային, կապի է դուրս եկել Ուրկաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հայտնում է Meta-ratings-ը։

«Ըստ Ֆոնսեկայի ներկայացուցչի, որ պորտուգալացին դեռևս չի գլխավորել որևէ ակումբ, կարող է աշխատել Ուկրաինայի հավաքականում, քանի որ շատ լավ գիտի թիմի ֆուտբոլիստներից շատերի հնարավորությունները։ Բացի այդ, ազգային հավաքականի հետ աշխատանքը կարող է լավ գործոն հանդիսանալ Ֆոնսեկայի իմիջի բարելավման վրա։ Նրա վերադաձին Ուկրաինա դեմ չէ նաև մասնագետի ընտանիքը, քանի որ նրա կինը Դոնեցկից է»,- գրում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ժամանակին Ֆոնսեկան մարզել է Դոնեցկի «Շախտյորը»։