Վլաստիմիլ Պետրժելա. «Մալկոմն ու Կլաուդինյոն «Զենիթին» միայն օգուտ կբերեն»

«Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Վլաստիմիլ Պետրժելան խոսել է ակումբի բրազիլացի ֆուտբոլիստների՝ Մալկոմի և Կլաուդինյոի մասին:

«Շնորհավորում եմ «Զենիթին»Կլաուդինյոյին ձեռք բերելու կապակցությամբ: Այժմ «Զենիթը» հպարտանալու ևս մեկ պատճառ ունի, որովհետև իր կազմում կան երկու օլիմպիական չեմպիոն:

Կարծում եմ, որ Մալկոլմն ու Կլաուդինյոն այն լեգեոներներն են, որոնց օգուտները շատ հստակ են: Այո, ակումբում պետք է խաղան նաև տեղացի խաղացողներ, բայց ես հաստատ գիտեմ, որ Սերգեյ Սեմակը յուրաքանչյուր խաղում յուրաքանչյուր թիմի խաղացողի համար ճիշտ դիրք կգտնի»,- Պետրեժելայի խոսքերն է մեջբերում sport24-ը: