Բրազիլական «Ֆլամենգո» ակումբը յուրօրինակ նվեր է պատրաստել լեգենդար Զիկոյի համար։
Ակումբի աշխատակիցները հրավիրել են նախկին ֆուտբոլիստին «Մարականա» ստադիոն։ Զիկոն հագավ ակումբի մարզահագուստը և դուրս եկավ խաղադաշտ։ Հանկարծակի ստադիոնում միացավ ձայնագրություն, որը Զիկոյի հոր ձայնն էր։ Լուսատախտակի վրա երևաց Զիկոյի հոր լուսանկարը։
«Որդիս, ես գիտեմ, որ դու վաղուց չես լսում իմ ձայնը։ Ես սիրում էի նայել, թե դու ինչպե սէիր դեռ երեխա ֆուտբոլ խաղում, սակայն, ես երբեք չեմ տեսել, թե ինչպես դու գոլ խփում Մարականայում։ Հիմա ես քեզ մի բան կխնդրեմ — Արա դա։ Հիմա ես դա կտեսնեմ»,- ասել է Զիկոյի հայրը։
Նշենք, որ ձայնը ստեղծվել է արհեստական տեխնիկայով։ Զիկոն գնդակն ուղարկեց դարպասը, որը դարձավ նրա համար 335-րդը «Ֆլամենգոյի» կազմում։
https://twitter.com/Flamengo/status/1422546223551160338