ՖԻՖԱ-ն խնդրել է Ուրուգվային հանել տարբերանշանի վրայի աստղերը

Ուրուգվայի ազգային հավաքականը ստիպված է փոխել հավաքականի խաղաշապիկը ԱԱ-2022-ի որակավորման մնացած խաղերի համար։

Ուրուգվայի տարբերանշանի վերևի հատվածում կա 4 աստղ՝ 2-ը աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, իսկ 2-ը՝ Օլիմպիական խաղերում։

ՖԻՖԱ-ին դուր չի եկել որ տարբերանշանի վրա պատկերված է օլիմպիական խաղերի համար երկու աստղ և ստիպել է Ուրուգվայի ֆեդերացիային հանել դրանք։