Չեմպիոնների Լիգա. «Սպարտակը» սեփական հարկի տակ պարտվեց «Բենֆիկային»

Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի ընդունել էր Լիսաբոնի «Բենֆիկային»:

Հյուրերը խաղի հենց առաջին րոպեներից նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցրեցին, որևէ շանս չտալով տանտերերին: Պորտուգալացիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռաֆա Սիլվան(50՛) և Ժիլբերտո Ջունիորը(73):

Այսպիսով, «Սպարտակը» տանը՝ 0:2 հաշվով պարտվեց «Բենֆիկային»:

Պատասխան խաղը կկայանա Լիսաբոնի «Էստադիո Դե Լուշ» մարզադաշտում, օգոստոսի 10-ին, ժ.23:00-ին: