Ալեքսանդր Ստանոևիչ. Չնայած Եվրոպայում մեր կարգավիճակին, այս խաղում չկա բացահայտ ֆավորիտ

 Բելգրադի «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչը խոսել է Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի՝ «Սոչիի» հետ կայանալիք խաղի մասին:

«Բավականին դժվար է, բայց ես կարծում եմ, որ Եվրոպայում մեր կարգավիճակը մեզ մի փոքր ավելի բարձր է դասում, քան «Սոչիին»:  Այնուամենայնիվ, այս խաղում ֆավորիտ չկա, քանի որ «Սոչին» նախորդ մրցաշրջանը ավարտեց երկրորդ հորիզոնականում: 

Նայեք նրանց մարզադաշտին, ինչ պայմաններ կան և որքան ջանքեր են գործադրվում ակումբի համար:  Հետևաբար, այս դեպքում, չնայած Եվրոպայում մեր կարգավիճակին, այս խաղում չկա բացահայտ ֆավորիտ», – ասել է Ստանոևիչը: