«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականի հետ Ամերիկայի Գավաթը նվաճելու մասին:
«Ես շատ վշտացած էի Բրազիլիայի պարտությունից, բայց ես շատ ուրախ եմ Լեոյի հսմար: Սա միակ բանն էր, որ նրան պակասում էր: Երջանիկ եմ, տեսնել ընկերներիս երջանիկ:
Մենք Լեոյի հետ ամեն օր չենք շփվում, նա շատ դժվար կյանք ունի, բայց մենք շփվում ենք, երբ առիթ է ստեղծվում: Մենք շատ ենք հարգում միմյանց», – ասել է բրազիլացի լեգենդը: