Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն լքել է իր պաշտոնը։
«Այսօր ավարտվեց իմ և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև պայմանագրի ժամկետը։ Ես անցկացրեցի հինգ տարի հավաքականում։ Մեծ ջանքերի շնորհիվ, մենք կարողացանք ապացուցել որ կարող ենք խաղալ ժամանակակից ֆուտբոլ։ Ես շնորհակալ եմ ֆեդերացիայի նախագահին ընձեռնված հնարավորության համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ընդգրկված էին թիմի աշխատանքների մեջ։
Շատ շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության և քննադատության համար։ Բոլորով կարողացանք ցույց տալ, որ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլը մրցունակ է և դիտարժան։ Հավատով Ուկրաինային»,- ասել է Շևչենկոն իր «Ինտրագրամյան» էջում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը կարողացավ դուրս գալ ԵՎՐՈ-2020-ի փլեյ-օֆֆ, որտեղ հասավ մինչև քառորդ եզրափակիչ, իսկ այնտեղ պարտվեց Անգլիային 0։4 հաշվով։