Պաշտոնական․ «Վանը» նոր համալրում ունի

Ինչպես հայտնում է «Վան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագրեր է կնքել Գագիկ Դաղբաշյանի և Զավեն Բադոյանի հետ՝․

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Վանը պայմանագիր է կնքել 30 ամյա՝ Ալաշկերտ ՖԱ-ի և Բանանց ՖԱ-ի նախկին պաշտպան,Գագիկ Դաղբաշյանի, ինչպես նաև «ԲԱՏԷ»-ի, «Ալաշկերտ»-ի և «Արարատ»-ի նախկին կիսապաշտպան՝ 31 ամյա Զավեն Բադոյանի հետ։
Գագիկը Հայաստանի քառակի չեմպիոն է, երեք անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և մեկ անգամ սուպերգավաթը։ Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 15 հանդիպում, իսկ Զավենը Հայաստանի չեմպիոն է և գավաթակիր, Բելառուսի կրկնակի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 5 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։»