Մինչ Ժորժինյոն հավակնում է «Ոսկե գնդակին» Իտալիայի և Չելսիի հետ հասած նվաճումների արդյունքով, Արիեդո Բրայդան կարծում է, որ Ֆեդերիկո Կիեզան մրցանակը նվաճելու հավակնություններ կունենա ապագայում:
«Նա ավելի լավն է, քան ակնկալվում է: Քրտնաջան աշխատանքի շնորհիվ նա նույնպես կարող է նոմինացվել ոսկե գնդակին և հաղթել այն: Ոսկե գնդակը հաճախ հիմնվում է այն բանի վրա, թե ինչ են նվաճել ֆուտբոլիստները վերջին մեկ տարվա ընթացքում, և դա կարող է Ժորժինյոյին դնել բևեռային դիրքում:
Նա նվաճեցեց Չեմպիոնների լիգան «Չելսիի» հետ, այնուհետև ՈւԵՖԱ -ի ԵՎՐՈ -2020 -ի գավաթը Իտալիայի հետ:
Ժորժինյոն Չեմպիոնների լիգայի և Եվրոյի շնորհիվ հավակնում է մրցանակին ավելի շատ, քան մեկ ուրիշը, այնպես որ ես դա նրան կտայի», – Tuttosport- ում նշել է «Բարսելոնայի» և «Միլանի» նախկին տնօրեն Բրայդան: