ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի» – «Վիլյառեալ» հանդիպմանը ներկա կլինի 13 հազար հանդիսական

ՈւԵՖԱի Սուպերգավաթի խաղարկության «Չելսի» – «Վիլյառեալ» հանդիպումը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ: Ինչպես տեղեկացնում է Եվրոպական ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը, հանդիպմանը կկարողանան ներկա լինել մինչև 13 հազար երկրպագու:

Երկրպագուները մարզադաշտ մտնելու համար պետք է կորոնավիրուսի թեստի բացասկան պատասխանն ունենան, իսկ այլ երկրներից ժամանող երկրպագուները պետք է համապատասխանեն հանդիպման ընթացքում կիրառվող անդրսահմանային ճանապարհորդության սահմանափակումներին՝ առանց բացառությունների:

Հիշեցնենք, որ «Չելսի»-«Վիլյառեալ» հանդիպումը կկայանա օգոստոսի 11 –ին Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: