Կատարում բացվեց Աշխարհի 2022 թվականի առաջնության երրորդ մարզադաշտը

Էր-Ռայենում տեղի ունեցավ «Education City» մարզադաշտի բացման հանդիսավոր արարողակարգը: Այն կառուցվել է Աշխարհի 2022 թվականի առաջնության համար: Ինչպես տեղեկացնում է Gulf Times-ը, այս միջոցառումը հիմնականում նվիրված էր այն աշխատակիցներին, ովքեր կորոնավիրուսի համավարակի պայմաններում առանց դադարի աշխատել են մարզադաշտի կառուցման վրա:

Սա թվով երրորդ մարզադաշտն է՝ կառուցված հատուկ Աշխարհի առաջնության խաղերի անցկացման նպատակով: Այն նախատեսված է 45 350 հանդիսականի համար: