WORLD CUP-1962. Բրազիլիա – Իսպանիա` 2-1 հանդիպումն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1962 թվականի առաջնությունն անցկացվեց Չիլիում: Ներկայացնում ենք խմբային մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ Բրազիլիա – Իսպանիա խաղն ամբողջությամբ: Վերջին տուրից առաջ բրազիլացիներն ու չեխոսլովակներն ունեին 3-ական, իսպանացիները՝ 2, իսկ մեքսիկացիները՝ 0 միավոր:

Աշխարհի գործող չեմպիոնների կազմում այս խաղում փայլեցին Ժիլմարը, Ջալմա Սանթոսը, Մարիո Զագալոն, Դիդին, Վավան, Զիտոն, Ամարիլդոն, Գարինչան, Պելեն …

Իսպանացիների կազմում կարելի էր առանձնացնել Մադրիդի «Ռեալի» լեգենդներին՝ Ֆրանցիսկո Խենտոյին (#9) և Ֆերենց Պուշկաշին (#14):

Խաղի հաշիվը բացեցին եվրոպացիները: Առաջին խաղակեսում աչքի ընկավ Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ադելարդոն, իսկ հանդիպման իսկական հերոս դարձավ «Բոտաֆոգոյի» հարձակվող Ամարիլդոն՝ խաղավերջում իր հաշվին դուբլ ձևակերպելով:

ԲՐԱԶԻԼԻԱ – ԻՍՊԱՆԻԱ՝ 2-1 (0-1)
0-1  Ադելարդո (35)
1-1  Ամարիլդո (72)
2-1  Ամարիլդո (86)

Ներկայացնում ենք Բրազիլիա – Իսպանիա խաղն ամբողջությամբ.