Հիլդա Պետրոնելլա Էկրոտը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 12-ին, շվեդական Ասկիմ քաղաքւմ:
Հայրենիքում հանդես է եկել մի շարք հանրահայտ թիմերում. «Օստերս», «Լինչոպինգ», ԱԻԿ, «Ժիտեքս», «Համարբյու», «Յուրգորդեն»:
Պետրոնելլա Էկրոտը 2009 թվականի «Լինչոպինգի» հետ դարձել է երկրի չեմպիոն և սուպերգավաթակիր:
2018 թվականին Էկրոտը պայմանագիր կնքեց Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Նա «բյանկոներների» կազմում մասնակցեց 12 հանդիպման՝ խփելով 2 գոլ, և «Յուվենտուսի» հետ դառնալով Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր:
2019 թվականին ընտանեկան խնդիրների պատճառով Պետրոնելլան վերադարձավ հայրենիք և մեկ տարի անցկացրեց «Յուրգորդենում», որն, ի դեպ, մարզում էր նրա մայրը՝ Իվոննա Էկրոտը:
Պետրոնելլան ֆուտբոլային ընտանիքից է: Նրա եղբայրը՝ Օլիվերը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և հանդես է գալիս «Դեգերֆորսում»:
2020 թվականի հունվարին շվեդ ֆուտբոլիստուհին վերադարձավ Ապենինյան թերակղզի՝ պայմանագիր կնքելով «Ռոմայի» հետ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանում, Պետրոնելլան հռոմեկան ակումբի հասցրեց մասնակցել 4 հանդիպման:
Պետրոնելլան խաղադաշտից դուրս հետաքրքիր զբաղմունք ունի: Նա հանրահայտ Eurosport-ի եթերում ֆուտոբլային խաղեր է մեկնաբանում, ինչպես նաև այդ հեռուստաալիքի համար աշխատում է, որպես փորձագետ-վերլուծաբան: