2008 թվականի Օլիմպիական խաղերն անցկացվեցին Պեկինում: Ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի զույգերից մեկում միմյանց հետ մրցեցին Արգենտինան ու Բրազիլիան: Խաղը հետաքրքիր էր նաև նրանով, որ միմյանց դեմ մրցեցին Լեո Մեսսին ու Ռոնալդինյոն:
Հարավ-ամերիկյան Էլ-Կլասիկոյի առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, իսկ ահա ընդմիջումից հետո արգենտինացիներին հաջողվեց կոտրել իրենց ամենասկզբունքային մրցակիցների դիմադրությունը: Հանդիպման հերոս դարձավ Սերխիո Ագուերոն, ով իր հաշվին դուբլ ձևակերպեց:
ԱՐԳԵՆՏԻՆԱ – ԲՐԱԶԻԼԻԱ 3-0 (0-0)
1-0 Սերխիո Ագուերո (52)
2-0 Սերխիո Ագուերո (58)
3-0 Խուան-Ռոման Ռիկելմե (76, 11մ.)
Արգենտինա – Բրազիլիա կիսաեզրափակիչ խաղի երկրորդ կեսն ամբողջությամբ`
⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️
https://youtu.be/1TcrcC7xMjU?t=1