WORLD CUP-1986. Արգենտինա – Անգլիա՝ 2-1 քառորդ եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1986 թվականի առաջնությունն անցկացվեց Մեքսիկայում: Քառորդ եզրափակիչ փուլի խաղերից մեկում միմյանց հետ մրցեցին Արգենտինան ու Անգլիան: Այս խաղը պատմության մեջ մտավ նրանով, որ լեգենդար Դիեգո Մարադոնան իր գոլերից մեկը խփեց ձեռքով՝ հետագայում ասելով, թե դա՝ «Աստծո ձեռքն էր»: Հատկապես գեղեցիկ էր արգենտինացու խփած 2-րդ գնդակը: Մարադոնան միայնակ անցնելով մրցակցի 6 ֆուտբոլիստից, իր հաշվին դուբլ գրանցեց:

Հանդիպման վերջում բրիտանացիները Գարի Լինեկերի օգնությամբ կարողացան միայն հեղինակության գոլ խփել:

ԱՐԳԵՆՏԻՆԱ – ԱՆԳԼԻԱ` 2-1 (0-0)

1-0  Դիեգո Մարադոնա (51)
2-0  Դիեգո Մարադոնա (55)
2-1  Գարի Լինեկեր (81)

Դիտեք Արգենտինա – Անգլիա կիսաեզրափակիչ խաղն ամբողջությամբ այստեղ